«Ռեժանս» հյուրանոցը հիմնադրվել է 2005 թվականի նոյեմբերին և արդեն մեծ հեղինակություն է վայելում: Այն զետեղված է ժամանակակից դիզայնով, գեղեցիկ եռահարկ կառույցի երկրորդ և երրորդ հարկերում:

Հյուրանոցը գտնվում է Արաբկիր և Զեյթուն համայնքները միացնող կամրջից ոչ հեռու, ուսանողական հանրակացարանների դիմաց, քաղաքի կենտրոնից ավտոմեքենայով 5 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցից արագ կարել է հասնել «Հաղթանակ» զբոսայգի՝ իր ուրախ կարուսելներով և «մայր Հայաստան» հուշարձանով, կամ մոնումենտալ կոթողի ընդարձակ դիտահրապարակը, որտեղից դիտորդի առջև բացվում է Երևանյան գեղեցիկ համայնապատկեր:

«Ռեժանս» հյուրանոցն ունի 9 համար, այդ թվում` 6 մեկսենյականոց և 3 երկսենյականոց համարներ: Երկսենյականոց համարներն ունեն ընդարձակ հյուրասենյակ և երկու ննջասենյակ, ինչպես նաև պատշգամբ: Հյուրանոցի լուսավոր համարները՝ բարձրաճաշակ կահավորմամբ և աղմուկի ամենացածր մակարդակ ունեցող օդափոխիչներով, թույլ կտան Ձեզ զգալ հանգիստ և անկաշկանդ:

Ձեր տրամադրության տակ են «Ռեժանս» համալիրում հանգստի և ժամանցի համար նախատեսված զանազան հարմարություններ՝ սաունա, լողավազաններ, բիլիարդ, կարաոկե, DVD, ինչպես նաև հայկական և այլ ազգային խոհանոցների ճաշատեսակներով հարուստ ռեստորան ու բար:

Մեր անձնակազմը ջերմորեն կհյուրընկալի ձեզ՝ առաջարկելով բարձրակարգ պրոֆեսիոնալ ծառայություններ:

Համարներում՝

Տաք ջուր, լոգարան, ցնցուղ, ջակուզի
Օդափոխիչ, արդուկ, ֆեն
Հեռախոս, արբանյակային հեռուստատեսություն
Աուդիո-վիդեո սարքավորումներ
Մինի բար

Լրացուցիչ ծառայություններ՝

- 24-ժամյա սպասարկում
- Լվացքատուն
- Քիմմաքրում
- Համակարգիչ՝ ինտերնետային կապով



ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ







 
 
Copyright © 2005 Regence Complex. All rights reserved. Site developed by Dreamsite Productions LLC.