Ռեստորանային դահլիճների տեսակների, տարողության և դիզայնի բազմազանությունը ստեղծում են բոլոր հարմարությունները տարբեր մասշտաբի միջոցառումներ անցկացնելու համար: Լինի դա երեկույթ ընկերների շրջապատում, հարսանյաց հանդիսություն, թե մեծ տոնախմբություն, մեզ մոտ այն կվերածվի առանձնահատուկ և անմոռանալի իրադարձության:
Այստեղ, ռեստորանի երկու դահլիճներից մեկի պերճաշուք մթնոլորտում դուք կարող եք ճաշակել հայկական, վրացական, եվրոպական և ճապոնական խոհանոցի զանազան կերակրատեսակներ, իսկ բարում հաճելիորեն հանգստանալ ու վայելել էկզոտիկ կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ, թարմ հյութեր, համեղ աղանդեր և սուրճ:
Ռեստորանային դահլիճ առաջին հարկում (170 տեղ): Դասական եվրոպական ոճի այս դահլիճի էլեգանտ և հարմարավետ ինտերյերը բարենպաստ պայմաններ է ստեղծում ինչպես մեծամասշտաբ միջոցառումների, այնպես էլ գործարար հանդիպումների համար: Սքանչելի կենդանի երաժշտությունը (սաքսոֆոն, ջութակ) և բարձրակարգ սպասարկումը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը և Ձեր հանգիստը մեզ մոտ կդարձնեն առավել հաճելի:
Ռեստորանային դահլիճ «Ացտեկ» (120 տեղ): Ինտերյերի յուրօրինակ, էկզոտիկ ձևավորումը և նրբաոճ դեկորացիաները հաճելի հարմարավետություն են հաղորդում ռեստորանին, իսկ որմնանկարները հիշեցնում են մինչկոլոմբոսյան Ամերիկայի առեղծվածային քաղաքակրթության և մեքսիկացիների նախահայրերի` ացտեկների մասին: Տոնական մթնոլորտի ստեղծմանը նպաստում է նաև լատինամերիկյան կրքոտ պարերից ու հայ աստղերի ելույթներից բաղկացած շոու-ծրագիրը:
Լրացուցիչ ծառայություններ՝
- Հանդերձարան
- Ավտոկայանատեղի
- Բենզալցակայան
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Բար


Ռեստորան և Ճաշկերույթների սրահ



Ռեստորան «Ացտեկ»


Խոհանոց






