«Ռեժանս» համալիրում Ձեզ են սպասում տարբեր ոճերով ձևավորված հինգ սաունաներ՝ ռուսական, հունական, եգիպտական, արևելյան և ժամանակակից, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ ամեն պարագայով: Նախասրահներում տեղադրված են բիլիարդ, կարաոկե, տեսաձայնագրիչ և արբանյակային հեռուստատեսություն: Այստեղ դուք կարող եք անցկացնել երեկույթներ կամ նշել ծննդյան տոներ, ինչպես նաև բիլիարդ խաղալ:
Ժամանակակից «Ակվա» սաունան ձևավորված է ծովային ոճով: Ինտերյերի բաց երանգները լայն տարածության տպավորություն են ստեղծում և հաճելի հուշեր արթնացնում ավազոտ ծովափերին անցկացրած հանգստի մասին:
Եգիպտական և արևելյան սաունաները նախատեսված են արևելյան մշակույթի սիրահարների համար: Շոգեբաղնիքի բուրումնավետ յուղերի և ծխախոտի լայն տեսականիով նարգիլեի ազդեցության տակ դուք Ձեզ շեյխ կզգաք և կվայելեք Սահարայի տաք օդն ու արաբական ռիթմերը:
Ռուսական և հունական սաունաների ինտերյերները պարունակում են համապատասխան տարրեր՝ նրբաճաշակ դեկորացիաներ և որմնանկարներ՝ ռուսական և հին հունական ոճերով:
Մեր սաունաներում առկա է այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել Ձեզ. սրբիչներ, հողաթափեր, լոգարանի խալաթներ, սավաններ, ինչպես նաև ուտեստներ և խմիչք մեր բարից: Մեր սպասարկող անձնակազմը ամենայն հոգատարությամբ կվերաբերվի Ձեր բոլոր ցանկություններին: Հուսով ենք, որ Ձեր հանգիստը մեզ մոտ իրոք կտպավորվի, և Դուք կդառնաք մեր մշտական այցելուն:
Լրացուցիչ ծառայություններ՝
- Ֆիննական շոգեբաղնիք
- Լողավազան (ջրի մշտական ֆիլտրմամբ ու ներքին լուսավորմամբ)
- Ցնցուղ
- Սրահ՝ կաշվե փափուկ կահույքով
- Աուդիո-վիդեո սարքավորումներ
- Կարաոկե՝ նոր սկավառակներով
- Արբանյակային հեռուստատեսություն
- Արաբական նարգիլե
- Հանգստի սենյակ (ննջասենյակ)
- Ներքին կապ սպասարկող անձնակազմի հետ
- Մերսում
- Օդափոխիչ
- Հանդերձարան
- Ավտոտնակներ
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Եգիպտական սաունա











Հունական սաունա








Ժամանակակից սաունա





Արևելյան սաունա




Ռուսական սաունա











